ԿՐԿԻՆ << ԴԻՆԱՄՈՅԻ >> ՌԻՆԳՈՒՄ

10:37 - 07 Փետ, 2023

Երկու օր առաջ մայրաքաղաքի << Դինամո >> մարզադահլիճում ավարտվեց ՀՀ բռնցքամարտի առաջնությունը: Նույն ռինգում այսօր կմեկնարկի  Հայաստանի երիտասարդական ստուգատեսը: Հայտավորված է  148 մասնակից:

Վերջին տարիների համեմատ երիտասարդ մարզիկների թիվը ավելացել է: Օրինակ՝ 2021թ. ՀՀ համանուն մրցաշարին մասնակցել է 106, 2022-ին՝ 125 բռնցքամարտիկ:

Հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը ասաց, որ մրցումների արդյունքներով կճշտվի թիմի կազմը, որը կսկսի նախապատրաստվել մեր մայրաքաղաքում ապրիլի 25 –ին մեկնարկելիք  Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Երևանում  անցկացվեց Եվրոպայի տղամարդկանց   44 –րդ առաջնությունը:

Հայաստանի հավաքականի հաշվին գրանցվեց չորս մեդալ. /  մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե /:

 

Այլ նորություններ